Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սերժ Սարգսյանի «գծած պլանը»

Սերժ Սարգսյանի «գծած պլանը»
14.03.2017 | 11:15

Անորոշությունն այն գործոնն է, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է կոնսոլիդացված պահել համակարգը, դրա տարբեր սեգմենտներին ստիպել սեփական ապահովության մոտիվով աշխատել ՀՀԿ-ի համար: Այս պահին ակնհայտ է երկու բան` Կարեն Կարապետյանը վարչապետ է մնալու, եթե խորհրդարանական ընտրություններում հաղթի ՀՀԿ-ն, և նաև այն, որ բացակայում է հրապարակային որևէ հայտարարություն, թե Սերժ Սարգսյանը 2018-ից հետո լքելու է իշխանությունը: Այս առումով հստակություն չի մտցրել նաև նախագահի վերջին հարցազրույցն իսպանական EFE գործակալությանը: Անդրադառնալով իր 2018թ. հաջորդող գործունեությանը` Սերժ Սարգսյանն ասել է. «Անկեղծորեն եմ ասում, որ գծած որևէ պլան չկա»:

Սա ինքնին նշանակում է, որ խորհրդարանական ընտրությունները, միակ համապետականը լինելով հանդերձ, պատասխան չեն տալիս այն հարցին, թե ինչպիսին են լինելու Հայաստանի իշխանության կադրային կազմն ու բովանդակությունը 2018-ի ապրիլից հետո: Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն անկեղծ է ու առայժմ նույնիսկ ինքն իր համար չի ամբողջացրել այս հարցի պատասխանը: Հնարավոր է` Սարգսյանը քողարկում է իր պլանը, որովհետև դրա բացահայտումը կհանգեցնի համակարգի կազմաքանդմանը` մինչև նորի ձևավորումը: Համենայնդեպս, այնպիսի տպավորություն է, որ այսօր միայն անորոշությունը կարող է լցնել իշխանության հնարավոր վակուումը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ